Լուրեր
Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ
Այս օրերին Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում վեզ զույգ երեխա, որոնցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով: Թեպետ այս կենտրոնում զույգ երեխաների ներկայությունը բժշկական անձնակազմի համար սովորական երեւույթ է, բայց նորածիններն իրենց ներկայությամբ նոր տրամադրություն ու հուզումներ են փոխանցում, քանի որ միաժամանակ վեց զույգ երեխա են հավաքվել մեկ հարկի տակ:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հաճախ են ծնվում զույգեր: Երեւույթը պայմանավորված է նաև նրանով, որ կենտրոնում իրականացվում է արտամարմնային բեղմնավորումներ: Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ եւ 1300գ քաշով: Փոքրիկներն արդեն մեկ ամսական են:
Այս նորածինների վիճակը գնահատվում է բավարար, որեւէ բուժական միջամտություն չեն ստանում եւ գտնվում են խնամքի երկրորդ փուլում.
իրականացվում է անհասության հետ կապված միջոցառումներ եւ մոր կողմից կրծքով կերակրման նախապատրաստական աշխատանքներ: Բաժանմունքում կազմակերպվում են «կենգուրու» մեթոդի սեանսներ. մայրը գրկում է նորածիններին եւ մոտեցնում կրծքին, զուգահեռ երեխաները ստանում են նախատեսված կաթի ծավալը զոնդի միջոցով: Երեխաների քաշը ներկա պահին մոտավորապես 2կգ է»,- այս մասին տեղեկացրեց ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը:
Անհաս նորածինների համար` հաշվի առնելով նրանց վաղաժամ ծնունդը, կենտրոնում կատարվում են մի շարք հետազոտություններ: «Օրինակ, կատարվում է աչքերի հետազոտություն, քանի որ անհասների մոտ հաճախ է հանդիպում ռետինոպաթիան, իրականացվում է լսողության հետազոտություն, նեյրոսոնոգրաֆիա: Ներկայում մեր խնամքի տակ գտնվող անհաս զույգերի հետազոտության արդյունքում որևէ խնդիր չի հայտնաբերվել: Նրանց մեծ մասը շուտով դուրս կգրվեն եւ, կարծում եմ, Ամանորը իրենց տանը կդիմավորեն», -ասաց Ա. Ասատրյանը:
ՄՄԱՊԳՀԿ –ում մշտապես աջակցում են մայրերին` ապահովելով ընտանիքի մասնակցությունը բուժական գործընթացին:
Ա. Ասատրյանը մանրամասնեց, - «Ունենք հնարավորություն, որպեսզի մայրերը ծննդաբերությունից հետո մնան մեզ մոտ եւ երեխաներին մշտապես ապահովեն մայրական կաթով, ինչը բերում է հոգեբանական կապվածության առաջացման իրենց բալիկների հետ և ունի կարևոր նշանակություն երեխայի առողջության ու զարգացման համար: Հաղթահարելով հոգեբանական փուլը՝ կարողանում են հաղթահարել նաեւ անհաս կամ առողջական խնդիրներով ծնված երեխայի գոյությունն իրենց կյանքում, քանի որ հենց այս փուլում են մայրերն ունենում սթրեսներ: Մեր բաժանմունքում կան հարմարավետ հիվանդասենյակներ, ինչը հնարավորություն է տալիս մայրերին հետևել բուժման և խնամքի գործընթացին: Երեխաները դուրս են գրվում, երբ նկատելի են ակտիվ ռեֆլեքսները եւ մայրը պատրաստ է կերակրել կրծքով ու խնամել երեխային:
Ըստ ժամանակացույցի, վերջին զույգ նորածինները ծնվել ենմի քանի օր առաջ 33 շաբաթական հղիությունից: Նրանց մոտ առկա են շնչական խանգարումներով պայմանավորված առողջական խնդիրներ և շնչական սարքերի միջոցով ստանում են համապատասխան օժանդակություն: Երեխաները ինտենսիվ բուժման փուլում են:
Այս պահին կենտրոնում գտնվող վեց զույգ երեխաները ծնվել են տարբեր ժամկետների հղիությունից՝ 28-ից մինչև 37 շաբաթական:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն